Թուրքիայում շարունակվում են Կարս-Իգդիր-Արալիք երկաթգծի կառուցման աշխատանքները
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Թուրքիայում շարունակվում են Կարս - Իգդիր-Արալըք երկաթգծի կառուցման աշխատանքները ։ Այս մասին Albayrak Media-ի կողմից կազմակերպված "Տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում Թուրքիայի հարյուրամյակի գագաթնաժողովում " հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

"Լույս" հիմնադրամ. Հայաստանը զբոսաշրջության առաջավոր փորձի կենտրոն դառնալու փոխարեն շարունակում է կորցնել դիրքերը զբոսաշրջության ոլորտում
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանը զբոսաշրջության առաջավոր փորձի կենտրոն դառնալու փոխարեն շարունակում է կորցնել դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հաղորդագրությունում, որի փորձագետները վերլուծել են Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած "Զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026" զեկույցը։

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեխնիկական հանդիպում՝ TRIPP-ի շրջանակներում
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Այդ մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանն առաջին անգամ Մադրիդում ազգային տաղավար է ներկայացրել «Fruit Attraction» միջազգային ցուցահանդեսում․ Էկոնոմիկայի նախարարություն
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է «Fruit Attraction» թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերությունների արտադրանքը։

ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են առանց ընդերքօգտագործման թույլտվության օգտակար հանածոների արդյունահանման դեպք
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  բացահայտել է առանց ընդերքօգտագործման թույլտվության հանքարդյունահանման դեպք:

Հայաստանի առևտրի հատվածը մոտենում է լճացման
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի առևտրի հատվածը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դանդաղեցրել է տարեկան աճը՝ 3,9%-ից մինչեւ գրեթե լճացման 0,7%, ընդ որում, ՀՆԱ-ում պահպանելով առաջատար ծավալը՝ 4,4 տրլն դրամ (11.8 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն ս.թ. օգոստոսին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 1,3%-ով (գրեթե՝ ինչպես մեկ տարի առաջ նույն ամսին՝ 1,2%)՝ կազմելով 620,1 մլրդ դրամ (1,7 մլրդ դոլար)։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմինֆոԲժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։ Նույն սկզբունքը վերաբերում է թվային և ֆինանսական անվտանգությանը․ եթե ձեր տվյալները վտանգված են, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Հարձակման հենց առաջին ժամերին են զեղծարարները փորձում ձեր հաշիվներից գումար ելքագրել, ձեր անունով վարկ ձևակերպել կամ հափշտակել ձեր հաշիվների գաղտնաբառերը։

2026թ. 8 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 6,9% - ով՝ ուղևորափոխադրումների 12,9% աճի պայմաններում
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.2026 թվականի հունվար-օգոստոս ամմիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալի աճն արագացել է մինչև 6,9% (մեկ տարի առաջվա 1,1% - ից)՝ կազմելով 11 357,4 հազար տոննա։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում ծխախոտի արտադրությունն սկսել է կրճատվել
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում կրճատվել է ծխախոտի արտադրության ծավալը՝ տարեկան 1,2% - ով (մեկ տարի առաջվա 40,4% աճի դիմաց)՝ կազմելով 27,3 մլրդ հատ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում ընդունել են Բելգիայի գործարար պատվիրակությանը
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարարների խմբին։

38,2 մլն դրամ կուղղվի Թուրքմենստանում հայկական երկու տաղավարների աշխատանքի կազմակերպմանը
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. 38,2 մլն դրամ կուղղվի Թուրքմենստանի "Ավազա" զբոսաշրջային գոտում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում բացվելիք հայկական երկու տաղավարների աշխատանքի կազմակերպմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոը՝ Lead Sponsorը։

Վարչապետ․ հաջորդ շաբաթ Երևան կայցելի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հաջորդ շաբաթ Երևան կայցելի ООО "Ռուսական երկաթուղիներ"-ի գլխավոր տնօրեն-կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը, որի հետ կքննարկվեն Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հետ կապված հարցերը։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում գինու, կոնյակի, գարեջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճում է երկնիշ տեմպերով
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանում 2026թ. հունվար-օգոստոսին աճել են երկրում արտադրվող գրեթե բոլոր ալկոհոլային խմիչքների ծավալները՝ բացառությամբ օղու, լիկյորի և վիսկիի։ Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ աճ է արձանագրվել նաև ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տարեկան աճել է 8%-ով
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 7,027 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (մեկ տարի առաջ գրանցված 7.1% աճի համեմատ):

Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2026 թվականի հունվար-օգոստոսին աճ է գրանցել
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ արդյունաբերական ոլորտում արտադրության ծավալները 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տարեկան կտրվածքով աճել են 7.4%-ով (մեկ տարի առաջ գրանցված 7.8% անկման համեմատ)՝ կազմելով 2.1 տրիլիոն դրամ (5.6 միլիարդ դոլար): Միայն օգոստոսին արդյունաբերական ոլորտն իր ծավալներն ավելացրել է 1.9%-ով՝ հասնելով 277.4 միլիարդ դրամի (759 միլիոն դոլար): Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հայաստանը կենթարկվի դատական համակարգի լայնածավալ թվային վերափոխման
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ արդարադատության փոխնախարար Օքսանա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Երեխա ունեցող ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագրի իրականացման համար լրացուցիչ կուղղվի 500 մլն դրամ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Երեխա ունեցող ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագրի իրականացման համար լրացուցիչ կուղղվի 500 մլն դրամ։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Հայաստանում բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը մեկ տարվա ընթացքում աճել է 11,9%-ով
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանում 2026թ. հունվար-օգոստոսին ծնվել է 19 865 երեխա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 2,6%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում 1000 բնակչի հաշվով ծնելիության գործակիցը կազմել է 9,6 պրոմիլե՝ նախորդ տարվա 9,9 պրոմիլեի դիմաց։

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05