IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026,

Արմինֆո.IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում։

Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկն ընդլայնում է համագործակցությունը թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի հետ՝ հայտարարելով գործընկերության նոր փուլի մեկնարկի մասին, որը միտված է հաճախորդների փորձառության բարելավմանը և լոյալության լուծումների զարգացմանը։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. առաջին կիսամյակում արագացել է 6,3% - ից մինչեւ 7,9%, սակայն արտաքին առևտրի անկումը շարունակվել է
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. առաջին կիսամյակում արագացել է մինչև տարեկան 7,9%  (2025թ.նույն ժամանակահատվածի 6,3% - ից)։

ՀԾԿՀ-ը երկարաձգել է "Հրազդան-5" ՓԲԸ-ում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026,

Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օգոստոսի 5-ի նիստում երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ին տրված "Հրազդան-5" ՓԲԸ-ի ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:

Հայաստանի կառավարությունը ավելի քան 320 մլն դոլար ընդհանուր գումարի երկու նոր վարկ կներգրավի երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար կներգրավի ավելի քան 320 մլն դոլար ընդհանուր գումարի երկու նոր խոշոր վարկ։ Այս վարկային համաձայնագրերի հաստատման  հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում:

Կայացավ Հյուսիս-Հարավ նախագծի կառավարման խորհրդի հերթական նիստը
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ նախագծի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Հայաստանի բանկերի միության նախագահը ներկայացրել է առևտրային բանկերի բաժնետոմսերի սեփականատերերի շահաբաժինների հարկման ռիսկերը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Առևտրային բանկերի բաժնետոմսերի սեփականատերերի շահաբաժինների հարկումը որոշակի ռիսկեր է պարունակում. Հայաստանում ստեղծված բանկերը կարող են դիտարկել իրենց կազմակերպությունը արտերկրում վերագրանցելու հնարավորությունը:

ՀՀ ԿԲ․ Արտահանման առանձին շուկաներում ծագած խնդիրները մեծացրել են Հայաստանի տնտեսությունում եկամուտների նվազման ռիսկերը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Արտահանման առանձին շուկաներում ծագած խնդիրների արդյունքում բարձրացել են Հայաստանի տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների գծով ավելորդ առաջարկի ձևավորման ռիսկերը, ինչն իր մեջ կրում է առավելապես գնանկումային ազդեցություն:

ՊԵԿ-ում ընդունել են Համաշխարհային բանկի տեխնիկական առաքելությանը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական և վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։

Դանիել Ազատյան. Առաջին կիսամյակում մանրածախ և կորպորատիվ վարկերի տոկոսադրույքներն աննշան նվազել են
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. 1-5 տարի մարման ժամկետով մանրածախ դրամային վարկերի տոկոսադրույքը 2026 թվականի հունիսին 2025 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է ընդամենը 0,4 տոկոսային կետով (տ.կ.):

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի։

Հայաստանի բանկերի միությունը 2026 թվականին կանխատեսում է բանկերի շահույթի 6-7% աճ
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո.2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգն ապահովել է 214 մլրդ դրամի շահույթ, ինչը 13.6 մլրդ դրամով կամ 6.8% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

ՀԲՄ ղեկավար. Հայաստանի բանկային համակարգի հիփոթեքային պորտֆելը 2026 թվականի արդյունքներով կհասնի 16% աճի
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հիփոթեքային վարկերին 2026 թվականի հուլիսին բաժին է ընկել Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային պորտֆելի 20,3 տոկոսը կամ մոտ 1,8 տրլն դրամ։ Աճն առաջին կիսամյակում գերազանցել է 7 տոկոսը, իսկ տարեկան կտրվածքով կազմել է գրեթե 16 տոկոս։ Այդ մասին օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը՝ ներկայացնելով ս. թ. առաջին կիսամյակի արդյունքները:

ՊԵԿ-ը շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետերում
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները շուրջ 1,3 մլրդ դրամ ստվերային շրջանառություն են բացահայտել բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի կետերում:  Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։  

Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. «Անկեղծ նշան» պետական պիտակավորման համակարգը, Ռոսպոտրեբնադզորի անունից, կասեցրել է Հայաստանից ներմուծվող ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնին (CRPT, «Անկեղծ նշան» համակարգի օպերատոր):

ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս պահպանում է 6.5% մակարդակի վրա
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանում է 6.5% մակարդակի վրա: Այս որոշումը կայացվել է օգոստոսի 4-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում, որի համաձայն՝ լոմբարդային ռեպոների (8%) և բանկերից ներգրավված ավանդների (5%) տոկոսադրույքները նույնպես պահպանվել են նախկին մակարդակի վրա:

Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը Mastercard-ի հետ համատեղ անց է կացնում cashback ակցիա իր քարտապանների համար:

MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Հուլիսի 30-ին Ամերիաբանկն անցկացրեց իր վերջին ներդրողների օրը, այս անգամ նվիրված ֆինանսական շուկաներում տարվա առաջին կեսին: Միջոցառումը սկսվեց S&P 500 ֆոնդային ինդեքսի վերլուծությամբ, որը ներառում է աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը, այդ թվում՝ Apple-ի, Nvidia-ի, Google-ի, Amazon-ի և այլոց:

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74