Երեքշաբթի, 11 Փետրվարի 2020 21:02
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր նրանց ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն

Վարչապետ. Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր նրանց ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն

Արմինֆո. Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

<Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր նրանց ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն>,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ մինչեւ մարտի կեսերը նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների պահանջարկը լիովին կբավարարվի։  Նրա խոսքով՝ 2018 թվականին երկրի կառավարությունը որոշում է ընդունել հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման մասին, ինչը նշանակում է ստեղծել ՀԴՄ ներմուծելու բիզնեսի համար հնարավորություններ: 

 

Այն ժամանակ "Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպություն է դիմել 13 սուբյեկտ, որոնք հայտարարել էին նոր սերնդի ապարատների մատակարարումներ սկսելու իրենց մտադրության մասին։  

 

Սակայն հետագայում սուբյեկտների թիվը կրճատվել է ՝ հասնելով երկուսի։  Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է ներմուծել ՀԴՄ-ների նոր խմբաքանակ, որոնց նկատմամբ ներկայում ավարտվում է թեստավորման փուլը, եւ մոտ ժամանակներս կսկսվի դրանց վաճառքը:  Ընդհանուր առմամբ, նորագույն սերնդի սարքեր ստանալու համար ստացվել է 11 հազար հայտ։   "Մատակարարները մեզ հավաստիացրին, որ մինչև փետրվարի վերջը ողջ պահանջարկը կբավարարվի, սակայն մենք պրագմատիկ մոտեցանք, համարելով, որ խնդիրը կկարգավորվի մինչև մարտի կեսերը", - նշել էր ՊԵԿ նախագահը: Նա նաեւ հաղորդել էր, որ ներկայում շրջանառության մեջ են գտնվում 67 հազար հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնցից 50 հազարը նոր սերնդի են, իսկ 17 հազարը՝ հին։