
Արմինֆո. 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի գույքի եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Այդ մասին փետրվարի 26-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Նրա խոսքով ՝ փորձ է արվում արագացնել համակարգի ներդրման ժամկետները, սակայն, հաշվի առնելով առկա հնարավորություններն ու ռեսուրսները,
դրա ներդրման վերջնական ժամկետը սահմանվել է 2022 թվականի հունվարի 1-ից։
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, իր հերթին, հաղորդել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգի մշակման գործընթացի մեկնարկի մասին: Փաստաթղթում իրենց արտացոլումը կգտնեն ինչպես գույքի եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրման, այնպես էլ հիփոթեքի, ինչպես նաեւ օրակարգային այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ նախագիծը: Նա նշել է, որ հայեցակարգի մշակմամբ զբաղվելու են ինչպես ոլորտի մասնագետները, այնպես էլ խորհրդարանի պատգամավորները:
Հիշեցնենք, որ ներկայում կիրառվում է միայն "Իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին" օրենքը։