Երկուշաբթի, 20 Ապրիլի 2020 14:27

Միքայել Մելքումյան ԲՀԿ-ն կառավարությանն է ներկայացրել տնտեսական և սոցիալական միջոցառումների երեք փաթեթ, որոնք կօգնեն նվազեցնել կորոնավիրուսի հետևանքները

Միքայել Մելքումյան ԲՀԿ-ն կառավարությանն է ներկայացրել տնտեսական և սոցիալական միջոցառումների երեք փաթեթ, որոնք կօգնեն նվազեցնել կորոնավիրուսի հետևանքները

Արմինֆո. Մենք կառավարությանն ենք ներկայացրել տնտեսական և սոցիալական միջոցառումների երեք փաթեթ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կորոնավիրուսի ավերիչ հետևանքները ։ Այս մասին ապրիլի 20-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

 

Նա նշել է, որ առաջին փաթեթն ուղղված է օրավարձով աշխատող քաղաքացիներին աջակցությանը։ Երկրորդ փաթեթը վերաբերում է տաքսու վարորդներին, իսկ երրորդ փաթեթի համաձայն նախատեսվում է աջակցել միայնակ տարեցներին, հաշմանդամներին եւ բազմազավակ ընտանիքներին, որոնք ստանում են միայն նպաստ կամ թոշակ:

 

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ է նվազեցնել ուսանողների ուսման վարձերը առնվազն 25 տոկոսով: <Երկրում իրավիճակը կտրուկ վատթարացել է, մարդիկ սննդի համար գումար չունեն, կորոնավիրուսի պատճառով շատ ուսանողների ծնողները զրկվել են իրենց եկամուտներից: Նրանք չեն աշխատում և չեն կարողանում վճարել երեխաների ուսման վարձը, մենք պետք է փոխենք այդ իրավիճակը>,- ընդգծել է պատգամավորը ։

 

Զոհրաբյանի խոսքով ՝ իշխանությունները նաև պետք է վերջնականապես լուծեն

այն անձանց աջակցության հարցը, ովքեր աշխատավարձ են ստացել օրավարձով, սակայն գրանցված աշխատակիցներ չեն եղել։ <Այդ մարդիկ գտնվում են  ցավալի վիճակում։ Այս ամենը կարող է հանգեցնել ծայրահեղ սոցիալական լարվածության>․ - եզրափակել է պատգամավորը։