
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2020 թվականին Հայաստանի տնտեսության որոշակի աճ է կանխատեսում։
Նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 0,5 տոկոս: Սակայն, չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի վերաբերյալ վիճակագրական տվյալները, որի բերքն ընթացիկ տարում շատ ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից ։ Նախարարը ձեռնպահ է մնացել կոնկրետ թվեր ներկայացնելուց, բայց հավաստիացրել է, որ ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, քան նախորդ տարի ։
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 6,6 տոկոսով անկում է գրանցել՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբերին՝ 2019 թվականի սեպտեմբերի համեմատ, անկումը կազմել է 7,5 տոկոս, իսկ 2020 թվականի օգոստոսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը, ընդհակառակը, աճել է 10,6 տոկոսով: