Չորեքշաբթի, 16 Հունիսի 2021 19:39
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսությունն այս տարի 100 մլրդ դրամով ավելի հարկային մուտքեր կապահովի՝ քան նախորդ տարի  

Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսությունն այս տարի 100 մլրդ դրամով ավելի հարկային մուտքեր կապահովի՝ քան նախորդ տարի   

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունն այս տարի 100 մլրդ դրամով ավելի շատ հարկային մուտքեր կառաջացնի, քան նախորդ տարի։ Այդպիսի կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

 

Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ նման ձեռքբերումները հնարավոր կլինեն առանց բիզնեսին պարտքի կուտակման։ Ավելին, ըստ նրա, պետությունը շարունակելու է տնտեսվարողներին պարտքերը վերադարձնելու գործընթացը։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը եկել է իշխանության՝ ժառանգելով շուրջ 275 մլրդ դրամի պարտքային բեռ բիզնեսին։ "Այսօր այդ պարտքից գրեթե ոչինչ չի մնացել", - ասել է նա:

 

Դրա հետ մեկտեղ, Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանում մինչեւ 2018 թվականը գործող տնտեսական մոդելը բիզնեսի համար պատրաստել է պետության պատանդի միակ կարգավիճակը: "Մենք հետեւողականորեն բացառել ենք այն հարկային կարգավորումները, որոնք բիզնեսին ստիպում են աշխատել ստվերում՝ դրանով իսկ բարձրացնելով երկրում բիզնես միջավայրի թափանցիկությունը", - ասել է նա։ Սակայն, Քերոբյանը նշել է, որ այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք պետք է իրականացվի։ Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունը մտադիր չէ բարձրացնել բիզնեսի հարկային բեռը, սակայն, վերջիններս պետք է աշխատեն օրինական դաշտում:

 

Չնայած քննադատությանը՝ Քերոբյանը հերթական անգամ հայտարարել է մի քանի հարյուր միլիոն դոլարի բազմաթիվ ներդրումային ծրագրերի մասին։ Մասնավորապես, նա պատմել է Հայաստանում վերջերս բացված  բժշկական սարքավորումների արտադրության մասին։ Այս նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 40 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ, նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է լեռնադահուկային հանգստավայրի ստեղծմանը վերաբերող 2 նախագիծ, ուր ուղղորդվելու է 360 մլն դոլար:

 

Ըստ Քերոբյանի, ներդրումային խոշոր նախագծեր են իրականացվում  նաև էներգետիկայի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։ Մասնավորապես, նա պատմել է, որ վերջերս 174 մլն դոլարի նախագիծ է գործարկվել նոր արեւային կայանի կառուցման համար: Բացի այդ, նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ զգալիորեն աճել է շինարարության նկատմամբ հետաքրքրությունը ։ "Ռեն Շին" ընկերությունը շուրջ 100 մլն դոլար կներդնի Երեւանի Տերյան փողոցում բնակելի համալիրի կառուցման համար, խոշոր ներդրումային շիննախագիծ կիրականացվի նաեւ Դավիթաշեն վարչական շրջանում: Միաժամանակ, Քերոբյանը նշել է, որ երկրում ինտենսիվորեն ներքին ներդրումներ են կատարվում։

 

Նա ընդգծել է, որ նախարարությունն այսօր աշխատում է օտարերկրյա ներդրումների հաշվառման նոր մեթոդաբանության վրա, քանի որ գոյություն ունեցող  խառը վիճակագրությունը չի արտացոլում իրական ներդրումային պատկերը: