Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023 15:33
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. կառավարությունում քննարկումներ են ընթանում կանաչ ջրածնի արտադրության նախագծի շուրջ

Վահան Քերոբյան. կառավարությունում քննարկումներ են ընթանում կանաչ ջրածնի արտադրության նախագծի շուրջ

Արմինֆո.ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 9-ին կայացել է հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա արտադրելու ուղղությամբ և քննարկում է «կանաչ ջրածնի» արտադրության ծրագրի իրականացումը։

 

Այնուհետև քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորություններին, արտադրման տեխնոլոգիաներին, ջրածնի հետ կապված ենթակառուցվածքների կառուցմանը, իրացման արժեշղթաների ապահովմանն առնչվող խնդիրներ։