Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածում արտադրության ծավալները 2025թ. հունվար-հուլիսին կրճատվել են տարեկան 9,8%-ով (մեկ տարի առաջվա 15,7% աճի դիմաց)՝ կազմելով 1,5 տրիլիոն դրամ (3.8 մլրդ դոլար)։ Սակայն, միայն հուլիսին արդյունաբերության հատվածում արձանագրվել է 7,4 տոկոս աճ՝ մինչեւ 244 մլրդ դրամ (635,3 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է հանքարդյունաբերության ճյուղի շարունակական անկմամբ և վերամշակող արդյունաբերությունում սկսված անկմամբ։
Մասնավորապես, հանքարդյունաբերության հատվածի անկումը պահպանվել է՝ տարեկան տեմպերի 8,6%-ից մինչեւ 1% դանդաղմամբ՝ ապահովելով 265 մլրդ դրամ ծավալ։ Ընդ որում, միայն հուլիս ամսվա ընթացքում հանքարդյունաբերության հատվածի ծավալները նվազել են 4%-ով՝ մինչեւ 43.2 մլրդ դրամ։
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |