Արմինֆո.Սուբվենցիոն ծրագրերը Կապանի շարժիչ ուժն են։ Այդ մասին Syunik TV մարզային հեռուստաալիքին հայտարարել է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։ "Դա ոչ միայն նոր ենթակառուցվածքի ստեղծումն է, այլեւ կայուն հիմքերի՝ քաղաքի հետագա զարգացման համար", - ընդգծել է նա:
Միայն 2023 թվականին Կապանում մեկնարկել են 2.7 մլրդ դրամի 11 սուբվենցիոն ծրագրեր՝ պետության 1.8 մլրդ դրամի, համայնքի 900 մլն դրամի և մասնավոր հատվածի՝ ի դեմս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 350 մլն դրամի համաֆինանսավորմամբ։
2024 թվականին հաստատվել է 2.2 մլրդ դրամի 15 սուբվենցիոն ծրագիր, որից 1.3 մլրդ դրամը կառավարության մասնաբաժինն է, 870 մլն դրամը՝ համայնքի, 300 մլն դրամը՝ ԶՊՄԿ-ի բաժինը: 2025 թվականին Կապանում այս պահի դրությամբ հաստատվել է 1 սուբվենցիոն ծրագիր ՝ ավելի քան 2.2 մլրդ դրամի մի քանի ենթածրագրերով, որից 1.2 մլրդ կապահովի կառավարությունը, մնացած գումարը՝ ԶՊՄԿ- ը:
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |