Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2025 12:18
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը

Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը

Արմինֆո Նախօրեին Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 

«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում:

Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ ՍլավՄեդ բժշկական կենտրոնում: Ուրախ եմ ու հպարտ,որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։ Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ուրոլոգ Մհեր Մխիթարյանը», - գրել է ռեկտորը: