
Արմինֆո. Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականին աճել է 9.1% - ով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ընդգծել է, որ աճ է արձանագրվել բոլոր տնտեսական ոլորտներում, իսկ որոշ ճյուղերում, ընդհանրապես՝ երկնիշ ցուցանիշներ են։ Մասնավորապես, շինարարության հատվածում ՝ 20 տոկոսով, ծառայությունների ոլորտում՝ ավելի քան 10 տոկոսով։ Էապես աճել են նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի ծավալները։ «Այսինքն ՝ տնտեսության մեջ չկան ոլորտներ, որտեղ նկատելի աճ չունենանք։ Եվ այդ աճը ոչ թե, պարզապես, վիճակագրական ցուցանիշ է, այլ՝ կյանքի որակի փոփոխություն", - ընդգծել է Պապոյանը։
Այդ համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանում ստեղծվել է ավելի քան 45 հազար նոր աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը գերազանցել է 400 հազար դրամը։