
Արմինֆո. Հայաստանում 100 տարին լրացած բոլոր տարեցներին կտրամադրվի 1 մլն դրամ (2,5 հազար դոլարից փոքր-ինչ ավելի) միանվագ աջակցություն։
Կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որի նպատակն է 100 տարին լրացած և կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստի իրավունք ունեցող անձանց երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել, ովքեր կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։ Որոշմամբ առաջարկվում է 100 տարին լրացած անձանց վճարել միանվագ գումար՝ 1,000,000 դրամի չափով՝ արժևորելով նրանց կենսափորձը, վաստակն ու ազգային ժառանգությանը թողած ներդրումը։ Ըստ հիմնավորման՝ այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, ով ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում: Միանվագ գումարը վճարվելու է այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա կենսաթոշակի հետ՝ այդ ամսվա կենսաթոշակի վճարման համար սահմանված կարգով և եղանակով: Միանվագ գումար չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ հետագայում ստանալու են) 1,000,000 դրամ աջակցություն: Արդյունքում՝ ավագ սերնդի 71 քաղաքացի միայն 2026 թ. պետական մակարդակով կստանա հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

