
Արմինֆո.Անցած տարվա ընթացքում Ռուսաստանից ամենից շատ սեւ խավիար են ներկրել Ղազախստանը, Բելառուսը եւ Հայաստանը։Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են "Ագրոէքսպորտ" դաշնային կենտրոնում:
Ըստ "Ագրոէքսպորտ"-ի նախնական գնահատման, անցած տարի Ռուսաստանը 20 միլիոն դոլարի (700 տոննա) խավիար է արտահանել արտասահմանյան շուկաներ՝ մեկ երրորդով ավելի, քան մեկ տարի առաջ: Այդ ծավալից թառափի խավիարին կամ սեւ խավիարին բաժին է ընկել ավելի քան 3,8 միլիոն դոլար։
Ընդ որում, խավիարի այս տեսակի խոշորագույն գնորդներն են Ղազախստանը՝ 27 տոկոս, Բելառուսը ՝ 15 տոկոս, եւ Հայաստանը ՝ 8 տոկոս, պատմել են դաշնային կենտրոնում:
