Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն հատուկ ակցիայի շրջանակում առաջարկում է մատչելի ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթում

FLYONE ARMENIA-ն հատուկ ակցիայի շրջանակում առաջարկում է մատչելի ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթում

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2026 թվականի փետրվարի 19-ին կիրականացնի ավիատոմսերի վաճառքի մեկօրյա ակցիա մի շարք հայտնի ուղղություններով:

 

«Միայն 2026 թվականի փետրվարի 19-ին՝ FLYONE ARMENIA ավիաընկերությունն առաջարկում է ավիատոմսեր՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք ՀՀ դրամից՝ հետևյալ ուղղություններով՝Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե, Բաթումի։

 

Ճանապարհորդության ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 1-ից - 2026 թվականի   հոկտեմբերի 24-ը` տեղերի առկայության դեպքում:  Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում: Տոմսերի քանակը սահմանափակ է՝ շտապեք ամրագրել», - ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am ) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ընկերության ժամանակակից ավիապարկը բաղկացած է Airbus A320 եվ Airbus A319 ինքնաթիռներից, որոնք լիովին համապատասխանում է օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) անվտանգության ստանդարտներին։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ՝ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվն աստիճանաբար ավելանում է ։ Իր գործունեության ընթացքում փոխադրողը սպասարկել է ավելի քան երեք միլիոն ուղևորի ։