Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026
Նաիրա Բադալյան

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ում արդյունաբերական սեփականության օբյեկտների որոնման ծառայության ստեղծման շուրջ համաձայնագրին

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ում արդյունաբերական սեփականության օբյեկտների որոնման ծառայության ստեղծման շուրջ համաձայնագրին

ԱրմԻնֆո. Կառավարությունը փետրվարի 26-ի հերթական նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնում իրականացնելու հնարավորություն ընձեռող ծառայության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

ՀՀ կաաառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի կնքումը կնպաստի անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության հանրամատչելիության ապահովմանը, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ամրապնդմանը: Համաձայնագիրը, մասնավորապես, սահմանում է՝ որոնման ծառայության ստեղծումն ու գործունեության ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։