Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026 15:59
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ 2026թ. արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կգերազանցի բյուջեում ամրագրված ցուցանիշը

Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ 2026թ. արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կգերազանցի բյուջեում ամրագրված ցուցանիշը

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ աճը 2026 թվականի արդյունքներով կգերազանցի բյուջեում ամրագրված ցուցանիշը։ Այդ մասին փետրվարի 26-ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

 

 Նման համոզմունքը նա բացատրել է իշխանությունների վարած քաղաքականությամբ, բիզնեսի արձագանքով, ինչպես նաև երկրի զարգացման տեմպերով։

 

Նախարարը հիշեցրել է, որ նման կարծիք է ունեցել նաև 2025 թվականի արդյունքների վերաբերյալ։ Հիշեցնելով, որ պետբյուջեում ամրագրվել է ՀՆԱ-ի 5,1 տոկոս աճի ցուցանիշ, Պապոյանը նշել է, որ նախորդ տարի տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, ինչը հավասար է մոտ 230 մլրդ դրամի։ Այսպիսով, ըստ նրա, բյուջեն լրացուցիչ ստացել է շուրջ 230 մլրդ դրամ, ինչը թույլ է տվել այդ միջոցներն ուղղել սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացմանը: Այս առնչությամբ նախարարը հիշեցրել է թոշակները բարձրացնելու վերջին որոշման մասին։

 

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկն իր դեկտեմբերյան կանխատեսմամբ 2026 թվականի համար կանխատեսել էր ՀՆԱ-ի 6,3 - 4,1 տոկոս աճ, այնուհետև 2027 թվականին՝ 4,9-5,3 տոկոս: 2025 թվականին, Կենտրոնական բանկի գնահատմամբ, ՀՆԱ աճը պետք է պահպանվեր 5,9% մակարդակում (2024 թվականի փաստացի 5,9% աճին համանման)։

 

ԱՄՀ-ի՝ դեկտեմբերին թարմացված կանխատեսման համաձայն, 2025 և 2026 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5 տոկոս, իսկ 2026 թվականին ՝ 5,5 տոկոս։

 

Համաշխարհային բանկը (ՀԲ) իր հունվարյան կանխատեսման մեջ 2026-2027թթ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում է կանխատեսում ՝ մինչև 4,9-4,7 տոկոս՝ 2025թ. գնահատված 5,2 տոկոսից:

 

Fitch Ratings-ը ս. թ. հունվարին թարմացված կանխատեսման մեջ ակնկալում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ՝ 2026 - 2027թթ.  5 տոկոսից բարձր։

 

Հայաստանի 2025 թվականի պետբյուջեի նախագծում ՀՆԱ-ի աճն ամրանագրվել էր 5,1%, իսկ արդեն 2026 թվականի պետբյուջեում նախատեսված է 5,4% տնտեսական աճ։