Չորեքշաբթի, 4 Մարտի 2026 13:11
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մտադիր է խորացնել Չեռնոգորիայի հետ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում. պատրաստվում է հուշագրի ստորագրում

Հայաստանը մտադիր է խորացնել Չեռնոգորիայի հետ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում. պատրաստվում է հուշագրի ստորագրում

Արմինֆո. ITB Berlin 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչին։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ զբոսաշրջային համագործակցության հարցեր, այդ թվում՝ վիզային ռեժիմի փոփոխությունները, զբոսաշրջային վիճակագրությունը և ոլորտի վերջին զարգացումները։

 

Անդրադարձ է կատարվել թվայնացման և արհեստական բանականության գործիքների կիրառմանը, ինչպես նաև միջազգային ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորություններին։

 

Կարևորվել է ուղիղ չվերթների մեկնարկը դեպի Տիվատ 2026 թվականին, որը կնպաստի զբոսաշրջային հոսքերի աճին։

 

Հայկական կողմը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագրի նախագիծը՝ միտված երկկողմ կապերի խորացմանը և զբոսաշրջության կայուն զարգացմանը։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2025 թվականին Չեռնոգորիայից Հայաստան է այցելել ընդամենը 399 զբոսաշրջիկ, ինչը 2.5 անգամ գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։