
Արմինֆո.Ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումները Հայաստանում կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:.
Նրա ասելով՝ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են: Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար:
«Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով հետադարձ կապի միջոցը: Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում», - գրել է նախարարը: