Ուրբաթ, 3 Ապրիլի 2026 13:42

"Թրամփի երթուղու" մաս կազմող ավտոճանապարհը պատրաստ է 90%-ով, իսկ երկաթգիծը՝ 70%-ով. Ալիև

"Թրամփի երթուղու" մաս կազմող ավտոճանապարհը պատրաստ է 90%-ով, իսկ երկաթգիծը՝ 70%-ով. Ալիև

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ "Թրամփի երթուղու" մաս կազմող ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է 90 տոկոսով, իսկ երկաթուղին՝ 70 տոկոսով:

 

Ինչպես լրագրողներին հաղորդել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից, այդ մասին նա խոսել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, հաղորդում է "Եվրոպեյսկայա պրավդա"-ն:

 

Ալիևը հույս է հայտնել, որ առաջիկայում նախագիծն ամբողջությամբ կիրականացվի: "Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, ապա այնտեղ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթուղին՝ մոտ 70 տոկոսով։ Հոսով եմ, որ մոտ ապագայում այդ նախագիծն ամբողջությամբ կիրականացվի", - նշել է նա։

 

Ալիևը նաև հավելել է, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը: "Այսպիսով, փոխգործակցությունը, այդ նախագծերի համակարգված իրագործումը նոր կարևոր միջազգային միջանցք կբացեն", - ասել է նա:

 

"Թրամփի երթուղու" ստեղծման մասին հռչակագիրը Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Այդ տրանսպորտային միջանցքն անցնելու է Հայաստանի Սյունիքի մարզով։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը կպահպանի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, երթուղու կառավարումն իրականացնելու է մասնավոր ամերիկյան ընկերություն։

 

TRIPP-ը՝ "Թրամփի երթուղին "(Trump Route for International Peace and Prosperity - "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղություն եւ բարգավաճման"), կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքի եւ նրա էքսկլավ Նախիջեւանյան ինքնավարության միջեւ տրանսպորտային հաղորդակցություն ստեղծելու Հայաստանի տարածքով՝ ապահովելով անդրսահմանային, այսպես կոչված, "միջին միջանցքի" արդյունավետությունը:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ տարանցիկ միջանցքի նախագծի իրականացման գործնական փուլը, ներառյալ շինարարական աշխատանքների մեկնարկը, նախատեսված է 2026 թվականին: