
Արմինֆո.Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աճի տեմպը 2026թ. հունվար-փետրվարին դանդաղել է 8,8%-ից մինչեւ 7,5%՝ ապահովելով 1 921 մլն կվտ/ժամ ծավալ։ Միայն փետրվարին ծավալները նվազել են 23,1% - ով՝ մինչեւ 835,3 մլն կվտ/ժամ։
Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 43,9% - ով ՝ մինչև 933,6 մլն կվտ/ժամ։ Դրան զուգընթաց ՀԷԿ-երը և ՀԱԷԿ-ը արտադրությունը կրճատել են, համապատասխանաբար44,4%-ով և 3,5%-ով ' մինչև 182,3 մլն կվտ/ժամ և 617.7 մլն կվտ/ժամ։
Արևային կայաններն էներգիայի արտադրությունն ավելացրել են 3,1 անգամ ՝ մինչև 0,3 մլն կվտ/ժամ, իսկ հողմակայանները' 10,4%-ով' մինչև 187,1 մլն կվտ/ժամ։