
Արմինֆո. Ապրիլի 10-12-ը Երևանում տեղի կունենա Հայաստանում լիզինգային և ֆինանսական լուծումների ոլորտի խոշորագույն միջազգային ցուցահանդեսներից մեկը ՝ LEASING EXPO 2026-ը:
Միջոցառման նպատակն է տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումը՝ արտադրական հզորությունների արդիականացման և Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրման խթանման համար: Դա, իր հերթին, կհանգեցնի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության աճի:
Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն կընձեռվի ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում ' ազգային արժույթով կամ արտարժույթով:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը միացել է միջոցառմանը որպես պաշտոնական գործընկեր:
Նշենք, որ ցուցահանդեսը տեղի կունենա "Մերիդիան" էքսպո կենտրոնում:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին ԱԺ հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ 30 տարվա ընթացքում Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է մինչեւ ժամում 5,6 դոլար, եւ միայն վերջին 8 տարում կրկնապատկվել է ՝ կազմելով ժամում 11,7 դոլար:
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, արտադրողականության բարձրացման գործում էական դեր է խաղացել պետական քաղաքականությունը: Մասնավորապես, նա վկայակոչել է տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում վերջին չորս տարվա ընթացքում արտադրական ձեռնարկությունները գնել են 1,5 մլրդ դոլարի նոր սարքավորումներ։