
Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության հատվածի աճի դինամիկան գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։ Այդ մասին ասվում է Nexign ընկերության եւ TelecomDaily տեղեկատվական-վերլուծական գործակալության համատեղ հետազոտության մեջ:
Աղբյուրի համաձայն, 2024 թվականին Հայաստանի հեռահաղորդակցությու նն աճել է 4,2%-ով, 2025 թվականին՝ 3,5% - ով՝ մինչեւ 159,9 մլրդ դրամ, մինչդեռ, TM Forum-ի տվյալներով ՝ համաշխարհային շուկան 2024-2025 թվականներին տարեկան աճել է 2,5%-ով։
Օպերատորների եկամտի հիմնական աղբյուրները շարունակում են մնալ բջջային կապի ծառայությունները (58%) և ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիությունը (մոտ 20%): Բջջային կապի ներթափանցման մակարդակը գերազանցում է 130% - ը, ինչը խոսում է շուկայի հագեցվածության և ուշադրության կենտրոնացումը բաժանորդային բազայի ավելացումից դեպի թրաֆիկի սպառման ավելացում և թվային ծառայությունների զարգացում:
Ինչպես ասվում է հետազոտության մեջ, 2025 թվականին Հայաստանը փորձնականից անցել է հինգերորդ սերնդի ցանցերի լայնածավալ ներդրման: Հայաստանում 5G-ն փորձարարական տեխնոլոգիայից վերածվել է բջջային կապի ստանդարտ ենթակառուցվածքի, որի շուրջ օպերատորները կառուցում են նոր ծառայություններ: «Առայժմ Հայաստանում հինգերորդ սերնդի ցանցերն աշխատում են, հիմնականում, NSA սխեմայով, այսինքն, 5G նոր կայաններն աշխատում են 4G LTE ցանցի միջուկի հիման վրա՝ տալով արագության մեծացում՝ առանց տեխնոլոգիայի ողջ ներուժն իրացնելու հնարավորության: Դա կապված է նաեւ 5G-ի զարգացման բարձր կապիտալ ծախսերի հետ. պետությունը խիստ պահանջներ է ներկայացնում ցանցերի անվտանգության, ենթակառուցվածքի տեղայնացման եւ մատակարարների ընտրության նկատմամբ, ինչն ավելի թանկ է դարձնում ծավալումը, քան մի շարք հարեւան երկրներում", - նշել են աղբյուրում:
Փորձագետները կարծում են, որ լիարժեք 5G SA-ին անցումը սպասվում է մինչև 2027 թվականը: Հինգերորդ սերնդի ցանցերի մոնետիզացման հիմնական աղբյուրը կլինի կորպորատիվ հատվածը․ բարձր հստակության տեսահսկում, արդյունաբերական IoT- նախագծեր, խելացի շենքեր, AR / VR ուսուցում և թվային ծառայություններ պետական կառույցների համար:
Nexign-ի և TelecomDaily-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա երեք տարիներին Հայաստանի հեռահաղորդակցության շուկան կաճի միջինը 2,5%-ով և 2028 թվականին կհասնի 172,4 մլրդ դրամի։
«Հայաստանի հեռահաղորդակցության շուկան հասուն է և տեխնոլոգիապես զարգացած։ 5G-ի զանգվածաբար ներդրումը, օպտիկայի զարգացումը և ամպային հարթակների գործարկումը օպերատորներին դարձնում են ոչ միայն կապի մատակարարներ, այլ ունիվերսալ թվային պրովայդերներ, որոնք համատեղում են բջջային ինտերնետը, ֆիքսված հասանելիությունը, հեռուստատեսությունը և ՏՏ ծառայություններ մեկ էկոհամակարգում: Նման մոդելում հաջող աշխատելու համար կարևոր է ունենալ ժամանակակից բիլինգի և սպասարկման հարթակ, որը թույլ է տալիս կառավարել ծառայությունների ողջ գիծը մեկ համակարգում: Դա օպերատորներին հնարավորություն է տալիս արագորեն գործարկել նոր կոնվերգենտ ապրանքներ, ճկունորեն կարգավորել սակագները տարբեր հատվածների համար և կառավարել մոոոնետիզացումն իրական ժամանակի ռեժիմում», - նշել է Nexign-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Կարպովը: Նրա խոսքով, Հայաստանի հեռահաղորդակցության շուկային բնորոշ է լուրջ մրցակցությունը կապի ծառայությունների բարձր ներթափանցման պայմաններում: "Բաժանորդային բազայի սահմանափակ լինելը դրդում է օպերատորներին բարձրացնել ներկայիս օգտատերերի լոյալությունը եւ մշակել առաջարկներ նոր սերնդի եւ նրանց ներգրավման համար, ովքեր պատրաստ են փոխել օպերատորին", - հավելել Է Nexign-ի ղեկավարի տեղակալը: Հետազոտությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ ՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի զարգացում 2025. վերլուծություն, զարգացման դինամիկա և խոշորագույն խաղացողներ։ Նշենք, որ Nexign -ը ռուսական ընկերություն է, որն ունի տնտեսության տարբեր ճյուղերում խոշոր բիզնեսի համար բարձր տեխնոլոգիական լուծումներ մշակելու 34 տարվա փորձ: Nexign-ի պատրաստի արտադրանքներն ու լուծումներն ուղղված են հաճախորդների ՏՏ արագ փոխակերպմանը։ Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի կապի ոլորտում գերիշխող հեռահաղորդակցության հատվածը (92,8%) 2025 թվին ապահովել է 159,3 մլրդ դրամի հասույթ՝ տարեկան աճի 3,7%-ից մինչեւ 3,1% դանդաղմամբ։ Իսկ միայն 2025թ․ դեկտեմբերին հեռահաղորդակցության հատվածի հասույթն աճել է 6,5%-ով՝ մինչեւ 14.2 մլրդ դրամ: