
Արմինֆո. Հայաստանից ծաղիկների ներկրման ժամանակավոր արգելքի պատճառը բուսասանիտարիայի անվտանգության ապահովումն է ։ "Վեստի" լրատվական ծառայությանը նման հայտարարություն է արել Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Դանկվերտի ասելով՝ Ռուսաստանը Հայաստան է ուղարկել իր տեսուչներին, որոնք որոշում կկայացնեն ծաղիկների հետագա մատակարարման վերաբերյալ:
"Արգելք է սահմանվել այն պատճառով, որ մենք բավականին երկար ժամանակ աշխատել ենք անմիջապես այդ արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ ։ Քանի որ առաջին փուլում մենք մեծ թվով ձեռնարկություններ ներառեցինք Բելառուսի սննդի անվտանգության ծառայության տեսչական մարմնի անմիջական երաշխիքների ներքո: Եվ, ինչպես ցույց է տվել փորձը, այդ երաշխիքների հաարցը բարդ է: Դրա համար էլ մենք ձգտում էինք ինչ-որ կերպ դա համահարթել, բայց չստացվեց, դրա համար ստիպված էինք պայմանավորվել և մեր տեսուչներին ուղարկեցինք այնտեղ։ Այնտեղ նրանք աշխատում են, մեկ շաբաթ էլ կաշխատեն։ Եվ այդ տեսչության արդյունքներով որոշում կկայացնենք։ Հարցն այն է, որ մեզ մոտ խնդրահարույց են ոչ միայն ծաղիկները։ Մեզ մոտ և բանջարեղենի, և մրգերի առնչությամբ նույնպես խնդիրներ են առաջանում։ Այն ժամանակահատվածում, երբ ընթանում է ահա այդ նախապատրաստական աշխատանքը, մենք հիմա հենց նոր զբաղվում ենք նրանով, որ հստակեցնենք․ երաշխիքները պետք է կատարվեն։ Դուք երաշխավորել եք ձեռնարկության համար, խնդրում ենք ապահովել, երբ փաստաթղթեր եք տալիս, ստուգում և արտադրանքի անվտանգություն», - ասել է Դանկվերտը: