Հինգշաբթի, 4 Հունիսի 2026 20:29
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ․ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանում նորից դիտվում են առաջանցիկ ցուցանիշներ հարկային մուտքերի մասով

ՊԵԿ․ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանում նորից դիտվում են առաջանցիկ ցուցանիշներ հարկային մուտքերի մասով

Արմինֆո.  2026 թվականի առաջին 5 ամիսներին նորից առաջանցիկ ցուցանիշներ ունենք․ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 164.2 մլրդ դրամով կամ շուրջ 14,6%-ով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Պետական եկաաամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը։

 

«Ի դեպ, միայն 2026թ․ մայիս ամսին հարկ վճարողների հետ ապահովել ենք 204.2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 27.1 մլրդ դրամով կամ շուրջ 15.3%-ով։

 

Զուգահեռաբար, 2026թ-ի հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 141.4 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 15.5 մլրդ դրամով կամ 12.3%֊ով։

 

Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր գործառույթները՝ նպաստելով արդար, կանխատեսելի և կարգապահ հարկային միջավայրի ձևավորմանը», - գրել է ՊԵԿ նախագահը։