Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026 10:38
Ալեքսանդր Ավանեսով

«Ռոսսելխոզնադզորը» ամեն ամիս իրականացնում է ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի մոնիթորինգ. Դանկվերտ

«Ռոսսելխոզնադզորը» ամեն ամիս իրականացնում է ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի մոնիթորինգ. Դանկվերտ

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզորը» ամեն ամիս իրականացնում է ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի մոնիթորինգ, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Մենք հիմա ամեն ամիս իրականացնում ենք ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի մոնիթորինգ։ Նայում և վերլուծում ենք։ Եթե ամսվա ընթացքում որևէ արտադրանքի մասով հայտնաբերված խախտումների աճ է գրանցվում, մեր գործընկերները սկսում են բանակցություններ վարել»,- ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից մատակարարումների վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և սթրոբերիի (ելակի) ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նույնպիսի սահմանափակումներ են մտցվել կեռասի, բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի մատակարարումների վրա։ Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է Հայաստանից հնդավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։