Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026 18:32
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը հավակնում է հաղթանակի 2026 թվականի Wanderlust Reader Travel Awards միջազգային մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում

Հայաստանը հավակնում է հաղթանակի 2026 թվականի Wanderlust Reader Travel Awards միջազգային մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում

Արմինֆո. Հայաստանը 2026 թվականի Wanderlust Reader Travel Awards մրցանակաբաշխության եզրափակիչ հավակնորդների թվում է՝ միանգամից երկու անվանակարգում։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, երկիրը հավակնում է հաղթանակի Եվրոպայի ամենացանկալի երկիր (Most Desirable Country in Europe) եւ Ամենացանկալի զարգացող զբոսաշրջային ուղղություն (Most Desirable Emerging Destination) անվանակարգերում։

Wanderlust Reader Travel Awards-ը Միացյալ Թագավորության ամենահեղինակավոր և ընթերցողների քվեարկությամբ որոշվող զբոսաշրջային մրցանակաբաշխություններից է, որն այս տարի անցկացվում է արդեն 25-րդ անգամ։

«Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 27-ը։ Աջակցե՛ք Հայաստանին և քվեարկե՛ք մեր երկրի օգտին։ Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 4-ին՝ WTM London-ի շրջանակում», - նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ Կոմիտեի տվյալներով ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 14,8 տոկոսով ավելի զբոսաշրջիկ, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում ։ Զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1.041 մլն մարդ։ 

Ավանդաբար, Հայաստանում նախընտրում են հանգստանալ ՌԴ (40%), Վրաստանի (15%), Իրանի (8%), ինչպես նաև Չինաստանի, Գերմանիայի, ԱՄՆ (2-ական տոկոս), Ուկրաինայի (1,5%), Ֆրանսիայի (1,3%), Իտալիայի (1,2%), Հնդկաստանի (1%) և այլ երկրների քաղաքացիներ: