
Արմինֆո. 2026թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում ավելացել են բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները՝ բացառությամբ օղու, լիկյորի և վիսկիի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է ավելի քան 7 մլն լիտր կոնյակ ՝ ծավալների տարեկան 9,5 տոկոս աճով (մեկ տարի առաջվա 31,8 տոկոս անկման դիմաց)։
Գինու արտադրության ծավալները նույնպես լավատեսություն են ներշնչում. արտադրության դինամիկան շրջադարձ է կատարել 36,3% անկումից դեպի 15,3% աճ՝ ապահովելով 3,2 մլն լիտր ծավալ: Ընդ որում, աճել է նաեւ փրփրուն գինու (շամպայնի) արտադրությունը՝ 34,2% - ով (մեկ տարի առաջվա 14,7% անկման դիմաց)՝ մինչեւ 551,1 հազար լիտր:
Գարեջրի արտադրության աճն արագացել է 14,9%-ից մինչև 15,8%՝ ապահովելով 16,9 մլն լիտր ծավալ։
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է վիսկիի արտադրության ծավալների անկումը՝ տեմպերի արագացմամբ 19,3%-ից մինչեւ 33,6% ՝ կազմելով 857.2 հազ. լիտր:
Օղու, լիկյորի և այլ թունդ ոգելից խմիչքների արտադրությունն 1-ին կիսամյակում կազմել է 640.3 հազար լիտր՝ տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 5,8% աճից մինչև 16,5% անկում։