
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում արագացել է 1,5%-ից մինչեւ 5,7%՝ կազմելով 87.4 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ստացված հասույթի ընդհանուր ծավալի առյուծի բաժինը ապահովում է հեռահաղորդակցության ոլորտը՝ 93,3% կամ 81,5 մլրդ դրամ ՝ տարեկան աճի 2%-ից մինչեւ 5,9% արագացմամբ։
Ընդ որում, միայն այս տարվա հունիսին կապի ոլորտի հասույթն աճել է 4,7% - ով' կազմելով 15,6 մլրդ դրամ, որից 14,6 մլրդ դրամն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը' ամսական 6,2% աճով:
Որպես համեմատություն նշենք, որ 2025թ. առաջին կիսամյակում Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 82.8 մլրդ դրամ, որից 93.2% - ը կամ 77.2 մլրդ դրամը ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը։