Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026 15:57
Ալեքսանդր Ավանեսով

Առողջապահության նախարարը գործատուների հետ քննարկել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկման ընթացակարգը

Առողջապահության նախարարը գործատուների հետ քննարկել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկման ընթացակարգը

Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օգոստոսի 21-ին հանդիպել է  գործատուների հետ։ Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման նպատակը 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկման ընթացակարգի քննարկումն էր։

 

​Նախարարը ներկայացրել է նախագիծը, ըստ որի, պետք է ձևավորվի ապահովագրավճարը։

​Համաձայն նախագծի՝ 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը պետք է վճարի գործատուն։

​

Այս ձևաչափի նպատակը մինչև 200 000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։

 

​Հանդիպմանը ներկա հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները հանդես են եկել տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով ։

 

​Անահիտ Ավանեսյանը, կարևորելով մասնագետների դիտարկումները, նշել է, որ հենց դրանք հաշվի առնելու նպատակով է, որ բարեփոխման յուրաքանչյուր հատվածի դեռևս սկզբնական՝ նախագծային փուլում են նման հանդիպումները նախաձեռնվում։ ​Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել ապահովագրության ներդրման պահից սկսած այս մասնագետների կատարած աշխատանքը, ընդգծելով, որ այն բավականին լայնածավալ էր՝ մասնագիտական հմտություն ու ճկունություն պահանջող։

​

Նախարարությունը նշում է, որ նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։

 

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը մեկնարկել է 2026 թվականի հունվարից։ Ներդրումը նախատեսված է փուլային անցման համար և տևում է մի քանի տարի։ Առաջին փուլում պարտադիր ապահովագրությունն, առաջին հերթին, ընդգրկում է բնակչության խոցելի խմբերին, ներառյալ մինչև 18 տարեկան երեխաներին և 65 տարեկանից բարձր անձանց: 2026 թվականի ապահովագրի բազային գինը սահմանվել է տարեկան 129,6 հազար դրամ (ամսական մոտ 10 800 դրամ), ընդ որում, միջոցների մի մասը փոխհատուցվում է պետության կողմից։ Այն անձինք, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200 հազար դրամը, ապահովագրավճարը վճարում են ինքնուրույն: Ծառայությունների փաթեթը ներառում է բժշկական ծառայությունների մեծ մասը (բացառությամբ ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության): Ծրագրի իրականացման համար ստեղծվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ, համագործակցության մեջ ներգրավվել են հանրապետության առաջատար ապահովագրական ընկերությունները: