
ԱրմԻնֆո. Հայաստանը 2026թ. առաջին կիսամյակում 62,2%-ով կրճատել է ադամանդների արտահանումը (նախորդ տարվա գրեթե կրկնակի անկման դիմաց)՝ հասցնելով 73,7 հազ. կարատի։ Միաժամանակ մաքսային արժեքը նվազել է 14,1%-ով՝ հասնելով $51.3 մլն-ի։ Այդ մասին վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները։
Ադամանդների արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել ՌԴ-ին (59,8%) և ԱՄԷ-ին (27,3%), զգալիորեն ավելի քիչ՝ Բելգիային (5,8%) և Իսրայելին (4%), իսկ շատ ավելի փոքր ծավալներ են մատակարարվել ԱՄՆ, Թաիլանդ, Վրաստան, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Բելառուս, Նորվեգիա։
Ադամանդների ներմուծումը կազմել է 115,2 հազ. կարատ՝ տարեկան կտրվածքով 52% կրճատմամբ (նախորդ տարվա կրկնակի անկման դիմաց)։ Ներմուծված ադամանդների մաքսային արժեքը նվազել է 23,7%-ով՝ հասնելով $49.4 մլն-ի։ Ադամանդները հիմնականում ներմուծվել են Հնդկաստանից (46,4%) և ԱՄԷ-ից (27,4%), զգալիորեն ավելի քիչ՝ Կանադայից (4,8%) և Հոնկոնգից (4%), իսկ շատ փոքր ծավալներ ստացվել են Բելգիայից, Նամիբիայից, Անգոլայից, Բոտսվանայից, Իսրայելից, Կանադայից, ՀԱՀ-ից, Հոնկոնգից, Բրազիլիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Լիբանանից, ՌԴ-ից, Տանզանիայից։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ. առաջին կիսամյակում ոսկերչական արդյունաբերության արտադրության ծավալներն աճել են տարեկան 17%-ով՝ հասնելով 14.5 մլրդ դրամի։ ($39.5 մլն) Երկու տարվա կտրվածքով արտահանման մեջ թանկարժեք մետաղների/քարերի մասնաբաժինը նվազել է 71%-ից մինչև 17%, իսկ ներմուծման մեջ՝ 55%-ից մինչև 6%՝ 2026թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով համապատասխանաբար $589 մլն և $394 մլն։