Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 16:43
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ խոսնակ․ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել հնարավոր չէ, քանի որ նման մեխանիզմ, պարզապես, գոյություն չունի

ԱԺ խոսնակ․ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել հնարավոր չէ, քանի որ նման մեխանիզմ, պարզապես, գոյություն չունի

Արմինֆո. Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ և մտադիր է առավելագույնս օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռում է մասնակցությունը: Այդ մասին սեպտեմբերի 14-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը։

 

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսության հետ, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից կամ հեռացվի միությունից, և կա արդյոք այլընտրանք ԵԱՏՄ շուկային: Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ հանրապետությունը, չնայած առաջացած խնդիրներին, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի դրել և չի դնում: Իսկ ծագող խնդիրները, այդ թվում ՝ դեպի Ռուսաստան հայկական առանձին ապրանքների մատակարարման սահմանափակումները, ինչպես նշել է Գասպարյանը, Երևանը փորձում է լուծել ԵԱՏՄ-ում նախատեսված մեխանիզմների միջոցով։

 

Ընդ որում, փոխնախարարն ընդգծել է երկրի արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ "Դիվերսիֆիկացիան այլընտրանք չունի։ Թեև ռիսկային սցենարները պետք է քննարկվեն, այս պահին Էկոնոմիկայի նախարարությունը և կառավարությունը ելնում են այն բանից, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և շարունակելու ենք աշխատել այդ տեսանկյունից", - ասել է նա։

 

Այդ հայտարարությանն արձագանքել է նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով նկատել է, որ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել հնարավոր չէ, քանի որ նման մեխանիզմ, պարզապես, գոյություն չունի: