Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026 11:34
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ բեռնափոխադրումների խոչընդոտների վերացման ուղիները

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ բեռնափոխադրումների խոչընդոտների վերացման ուղիները

ԱրմԻնֆո. ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Պուրմոհամմադիի հետ։

Իրանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ բեռնափոխադրումների ներկա վիճակը, առկա խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները։

Հանդիպման ընթացքում նրանք ընդգծել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի կարևորությունը և նշել դրա 19-րդ նիստը մոտ ապագայում անցկացնելու անհրաժեշտությունը։

Նշենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 6.1%-ով՝ կազմելով 437.7 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է 2.5%-ով՝ հասնելով 52.6 միլիոն դոլարի, իսկ ներմուծումն աճել է 7.4%-ով՝ հասնելով 385.1 միլիոն դոլարի։