Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026 19:00
Ալինա Հովհաննիսյան

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչին

Արմինֆո.  Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական ներկայացուցչության ղեկավար Լյազիզա Սաբիրովային:

 

Ինչպես հաղորդում է ԱԶԲ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները: Մասնավորապես, քննարկվող հարցեր թվում են ջրային ռեսուրսների կառավարումը և ենթակառուցվածքի զարգացումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրերը, բյուջետային աջակցության ծրագրերը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության հնարավորությունները:

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է Ասիական զարգացման բանկի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկրի կայուն զարգացման:

 

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026 և 2027 թվականների համար՝ ակնկալելով, նախ, տեմպերի դանդաղում մինչև 5% (2025 թվականի փաստացի 7,1% - ից), ապա արագացում մինչև 5,5%: Բանկն ակնկալում է, որ աճը կպահպանվի ներքին պահանջարկի, շինարարության, ծառայությունների և զբոսաշրջության ոլորտների հաշվին: