Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 15:18
Կարինա Մելիքյան

2026թ. 8 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 6,9% - ով՝ ուղևորափոխադրումների 12,9% աճի պայմաններում

2026թ. 8 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 6,9% - ով՝ ուղևորափոխադրումների 12,9% աճի պայմաններում

Արմինֆո.2026 թվականի հունվար-օգոստոս ամմիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալի աճն արագացել է մինչև 6,9% (մեկ տարի առաջվա 1,1% - ից)՝ կազմելով 11 357,4 հազար տոննա։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Մասնավորապես, երկաթուղային բեռնափոխադրումների տարեկան աճն արագացել է 17,4% - ից մինչև 23%՝ կազմելով 1 288,1 հազար տոննա, իսկ օդային բեռնափոխադրումների տարեկան աճն, ընդհակառակը, դանդաղել է 5%-ից մինչև 4,4% ՝ կազմելով 26,2 հազար տոննա: Տարեկան դինամիկայի բարելավում է արձանագրվել ավտոմոբիլային բեռնափոխադրումներում՝ 0,2% դեպի 3,2% աճ՝ ապահովելով 8 600,2 հազար տոննա ծավալ։ Մայր գազատարով մատակարարվել է 1 442,9 հազար տոննա բնական գազ՝ տարեկան 18,4% աճով (մեկ տարի առաջվա 1,8% անկման դիմաց)։

 

Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումներն աճել են 12,9%-ով (մեկ տարի առաջ 2,7%-ի կրճատման դիմաց)՝ կազմելով 170 599,5 հազար մարդ: Այսպիսով, ավտոմոբիլային ուղևորափոխադրումների տարեկան դինամիկան բարելավվել է՝ 0,3% անկումից հասնելով 12,3% աճի՝ կազմելով 144 307,2 հազար մարդ, օդային ուղևորափոխադրումների աճն արագացել է 4,6%-ից մինչև 12,1% ՝ կազմելով 4 243,4 հազար մարդ: Էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումներում արձանագրվել է  17,3% տարեկան աճ (մեկ տարի առաջվա 17,7% անկման դիմաց)՝ մինչեւ 21 732,4 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, երկաթուղային ուղևորափոխադրումները շարունակել են կրճատվել տեմպերի աննկատելի դանդաղմամբ՝ 9,5%-ից մինչև 8,8%՝ կազմելով 316,5 հազար մարդ:

 

Արդյունքում, բեռնաշրջանառությունն աճել է տարեկան կտրվածքով 13,6%-ով' մինչև 3 306,5 մլն տոննա/կմ, իսկ ուղևորահոսքը՝ 11,5%-ով՝  մինչև 3 360,5 մլն կմ ուղևոր