
Արմինֆո.Այսօր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կանաչ պարտատոմսերը թույլատրվել են առևտրին AMX- Հայաստանի ֆոնդային բորսայի Cbond ազատ շուկայում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բորսայի մամուլի ծառայությունից:
«Այսօր միջազգային շուկաներում կայուն ֆինանսական գործիքների մեծ պահանջարկ կա, և այդ գործիքներից մեկը «կանաչ» պարտատոմսերն են: Ընկերությունները թողարկում են «Կանաչ» պարտատոմսեր ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիայի, ինչպես նաև «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով: Ուրախ ենք, որ հայաստանյան ձեռնարկությունները մեկնարկել են «կանաչ» պարտատոմսերի թողարկումը: Սա կարևոր իրադարձություն է, որն ընդգծում է կայուն զարգացման սկզբունքների կարևորությունը երկրի տնտեսության համար»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։Պարտատոմսերի անվանական ծավալը 42 մլն եվրո է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 1 մլն եվրո, իսկ եկամտաբերությունը` 3,05%: Պարտատոմսերը թողարկվել են 60 ամիս շրջանառության ժամկետով, իսկ արժեկտրոնների վճարումները տեղի են ունենալու կիսամյակային պարբերականությամբ։