
Արմինֆո. 2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 2 313 գործարք, ինչը 27,1%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիների կողմից կատարվածներին բաժին է ընկել 6,9% (գրեթե՝ ինչպես մեկ տարի առաջ՝ 6,8%)։ Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։
Մասնավորապես, օտարերկրացիների կողմից հաշվետու ժամանակահատվածում կնքվել է անշարժ գույքի առքի 1 059գործարք (տարեկան 37% աճով) և անշարժ գույքի վաճառքի 1193 գործարք (տարեկան 19,3% աճով), իսկ ևս 61 գործարքներում և որպես գնորդ, և որրպես վաճառող հանդես են եկել օտարերկրացիները (տարեկան 29,8% աճով):
Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրացիների կողմից գնվել է 1 120 անշարժ գույքի օբյեկտ (տարեկան աճի 24,2% - ից մինչեւ 36,6% արագացմամբ), իսկ վաճառվել է՝ 1 254-ը (տարեկան դինամիկայի շրջադարձով՝ 8,6% անկումից դեպի 19,8% աճ)։
Ընդ որում, օտարերկրացիների կողմից ձեռք բերված անշարժ գույքի առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին՝ 58%, ապա հետեւում են ավտոտնակները՝ 13,8%, հողերը՝ 13% (գյուղատնտեսական նշանակության՝ ընդամենը 0,1%), առանձնա տները՝ 11,3%, հասարակական նշանակության շենքերը՝ 3,6%, իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը ՝ 0,3%:
Վաճառքի դեպքում նույնպես հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում բնակարաններին՝ 39,2 տոկոս, սակայն փոքր տարբերությամբ հաջորդում են հողերը՝ 29,2 տոկոս (ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերը ՝ գրեթե 10 տոկոս) եւ առանձնատները՝ 26,7 տոկոս։ Փոքր մասը բաժին է ընկնում ավտոտնակների վաճառքին՝ 2,9%, հասարակական նշանակության շենքերին՝ 1,7%, և արտադրական նշանակության շենքերին ՝ 0,3%:
Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքում տարեկան ամենամեծ աճը գրանցվում է բնակարանների և ավտոտնակների գծով ՝ 49,8 - 32,8%, և մի փոքր ավելի քիչ՝ հողի և առանձնատների գծով՝ 27,2-16,5%, իսկ վաճառքում աճ է դիտվում է միայն բնակարանների և առանձնատների գծով՝ 39,9 - 36,2%։ Ընդ որում, օտարերկրացիների կողմից անշարժ գույքի վաճառքում արտահայտված տարեկան անկում է արձանագրվում գյուղատնտեսական նշանակության հողերի գծով՝ 26,7% - ով (միայն 2026թ. առաջին կիսամյակում ՝ 47,2% - ով), ինչը պակաս նկատելի տեմպերով արդեն նշվել է մեկ տարի առաջ՝ 11,8% - ով և 18,7% - ով՝ 2025թ.առաջին կիսամյակում։
Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ են գնում և վաճառում ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրների քաղաքացիները: Ընդ որում, ՌԴ քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնումն աճել է տարեկան կտրվածքով 40% - ով (վաճառքի 19,7% - ով), ԱՄՆ քաղաքացիների կողմից ՝ 45,7% - ով (վաճառքի 48,6%-ով), եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների կողմից ՝ 42,3%-ով (վաճառքի 38,3% - ով), իսկ Իրանի և ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից ՝ գրեթե նույն 17,2-17,8% - ով (վաճառքի անկման 22,7-13,1% - ով):